ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ
ՀՀ ԱՆ. Վախճանվել է Սուրեն Գեղամի Զոհրաբյանը
Առողջապահության նախարարությունը մեծ ափսոսանքով հայտնում է, որ սեպտեմբերի 10-ին վախճանվել է հայ բժշկագիտության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նյարդավիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս Սուրեն Գեղամի Զոհրաբյանը։
Կյանքի ընթացքում ունեցած մասնագիտական նվաճումների, Հայաստանում նյարդավիրաբուժության հինմնադրման գործում ունեցած անուրանալի ավանդի համար ականավոր բժիշկը բազում պարգևների և կոչումների է արժանացել։ Սակայն դեռ աշխատանքային գործունեության ընթացքում «Գրիգոր Լուսավորիչ բժշկական» կենտրոնի իր կողմից հինադրված կլինիկան Սուրեն Զոհրաբյանի անունով կոչելը բեղուն գործունեության հազվադեպ ու միաժամանակ խիստ պատվաբեր գնահատանք էր։
Երևանի բժշկական ինստիտուտը գերազանցությամբ ավարտած երիտասարդ վիրաբույժ Սուրեն Զոհրաբյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին մասնագիտական մեծ դպրոց է անցել զինվորական տարբեր հոսպիտալներում։
Անվանի պրոֆեսորն անհամար վիրահատություններ է կատարել` կիսելով յուրաքանյուր հիվանդի ցավն ու ապաքինման բերկրանքը։ Նա իր փորձն ու ունակությունները փոխանցել է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի շատ երկրների իր ուսանողներին։
Պրոֆեսորի բազմաթիվ սաներն ու գործընկերները, հարազատներն ու մերձավորները նրան կհիշեն որպես փայլուն մասնագետ, իմաստուն ընկեր, ընտանիքի լավագույն հայր։
ՀՀ առողջապահության նախարարը և ողջ անձնակազմը խորապես վշտակցում է անվանի բժիշկ գիտնականի հարազատներին և մերձավորներին։
Սուրեն Գեղամի Զոհրաբյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 11ին, ժամը 18ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը կկայանա սեպտեմբերի 12ին, ժամը 14-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։
Սուրեն Գեղամի Զոհրաբյանի կենսագրությունը
Նյարդավիրաբույժ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս։
- Ծնվել է 1921թ. ապրիլի 5-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում:
Կրթություն
- 1942թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը:
- 1942-45 թթ. ծառայել է ռազմաճակատի տարբեր հոսպիտալներում, որպես վիրաբույժ։
- Սովորել է Մոսկվայի բժշկական ակադեմիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում: 1947-ին պաշտպանել է թեքնածուական, իսկ 1957-ին՝ դոկտորական թեզը:
- 1947-1959թթ. վերապատրաստվել է Ռուսաստանի բժշկական ակադեմիայի նյարդավիրաբուժության ինստիտուտում:
Աշխատանքային գործունեություն
- Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից։
- 1942թ.՝ նյարդաբան, նյարդավիրաբույժ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ, բաժանմունքի վարիչ զինվորական դաշտային հոսպիտալներում:
- 1958-1959թթ.՝ ԵԲԻ պրոռեկտոր։
- 1958թ. կազմակերպել Է ԵԲԻ բժիշկների կատարելագործման ֆակուլտետը, ղեկավարել նյարդաախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնն ու կլինիկան:
- 1963թ.-ից՝ ԵԲԿԻ-ն:
- 1992թ.-ից՝ ԱԱԻ-ն:
- Ղեկավարել է նյարդախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնն ու կլինիկան։ *1960թ.՝ Իրաքում կազմակերպել Է նյարդավիրաբուժական կլինիկա:
- 1971թ.՝ Լուսակայում (Զամբիա)՝ բժշկական համալսարան։
- 1960-1991թթ.՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ: *1960թ.-ից՝ նյարդավիրաբույժների հայկական ընկերության նախագահ:
- 1983թ.ից՝ նյարդավիրաբույժների եվրոպական և համաշխարհային ընկերակցությունների, Եվրասիական նյարդավիրաբույժների ակադեմիայի անդամ:
- 2004թ.՝ ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի անդամ։
Ձեռքբերումներ և պարգևատրումներ
- 1957թ. բժշկական գիտությունների դոկտոր:
- 1958թ. պրոֆեսոր:
- ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկի շքանշան:
- “Մխիթար Հերացու” շքանշան:
- “Բաղրամյանի” շքանշան:
- Երևանի Պետական Համալսարանի ոսկե մեդալ:
- ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ոսկե մեդալ:
Այլ
- Աշխատանքները վերաբերում են երևակայական ցավերի (կաուզալգիա) համախտանիշի, Էպիլեպսիայի տարբեր ձևերի ախտածնության, կլինիկայի և բուժման, գլխուղեղի անոթային հիվանդությունների և գանգագլխուղեղային վնասվածքների, համաճարակաբանության հարցերին։
- Զորաբյանի անունով Է կոչվել Երևանի «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոնի նրա նախաձեռնությամբ հիմնադրված նյարդավիրաբուժական կլինիկան։
- Գիտական աշխատանքներ` 4 մենագրությունների և 247 գիտական աշխատանքների հեղինակ` նվիրված նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդիական պրոբլեմներին:
Գիտական զեկույցներով հանդես է եկել Իսպանիայում, Կանադայում, Ճապոնիայում, գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, ԱՄՆ-ում , Հարավային Կորեայում, Զամբիայում, Ռուսաստանի Դաշնությունում։
Ակտիվ մասնակցություն է ունեցել 1988-ի ավերիչ երկրաշարժից տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու գործին։
Անմասն չի մնացել 1990-94թթ. արցախյան պատերազմի մարտիկներին նյարդավիրաբուժական ծառայություն ապահովելու գործում։
Հարցազրույց ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանի հետ. 2014թ.
«Բժիշկ մասնագետի տեսակը» շարքից՝ նյարդավիրաբույժ Սուրեն Զոհրաբյան
Կարդացեք նաև
Կյանքից հեռացավ մեծանուն պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ...
ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմը խորը վշտով հայտնում է պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանի անժամանակ մահվան բոթը...
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Պավել Պետրոսի Անանիկյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես նշվում է...
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Աշոտի Տեր-Գրիգորյանը...
ՀՀ առողջապահության նախարարությունը ցավով տեղեկացավ անվանի մանկաբույժ, բժշակական գիտությունների թեկնածու Վադիմ Կարպի Թևոսյանի մահվան մասին։ Անվանի բժիշկը ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը...
ՀՀ առողջապահության նախարարությունը խորապես ցավում է անվանի վիրաբույժ Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանի մահվան կապակցությամբ:
Ալֆրեդ Մկրտչյանը ծնվել է 1935 թվականին Գյումրիում: 1958թ. ավարտել է Երևանի...
Ամերիկյան Մերիլենդ նահանգի Բեթեսդա քաղաքում 83 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտների վարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր...
ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմն իր խորին ցավակցություններն է հայտնում ՀՀ ԱՆ Բ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու...
ՀՀ առողջապահության նախարարության ողջ անձնակազմը խորապես ցավակցում է հանրապետության վաստակավոր բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ստեփան Դիլանյանի մահվան կապակցությամբ...
Վախճանվեց ականավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյանը...
Հոգեբուժական համաշխարհային միտքը, Իրանի գիտությունը և իրանահայ համայնքը անդառնալի կորուստ կրեց: 2009 թ. նոյեմբերի 12-ի առավոտյան կյանքի 86-րդ տարում վախճանվեց իրանահայ անվանի գիտնական, հոգեբույժ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր...
Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց: Կյանքի 66 տարում վախճանվեց ՀՀ և Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ, ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդավիրաբուժության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն